20.04.2025
Էրդողանի չորս թիկնապահների նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված մեղադրնքներն ուժի մեջ են մնում
prev Նախորդ նորություն

Պեսկովն ասել է, որն է Պուտինի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր նոր նախագահական ժամկետում ցանկանում է զարգացնել հարաբերություններն աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ:


Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Նա նշել է, որ ներքին խնդիրների վրա նախագահի քաղաքականության շեշտադրումը չի հանգեցնի աշխարհից Ռուսաստանի մեկուսացման աճի:


Նրա խոսքով՝ Պուտինի պատկերացմամբ՝ արտաքին քաղաքականությունում հիմնական նպատակը ներքին խնդիրների իրականացման համար հարմարավետ միջավայրի ապահովումն է: Այդ պատճառով նախագահին հարկավոր է դիվանագիտության աջակցությունը, նշել է նա:


Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ և պատրաստվում է նվազեցնել ռազմական ծախսերը:

ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ԵՄ հայտարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար