23.11.2024
Սերժ Սարգսյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը ցավակցել է էրդողանին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Շանլիուրֆա նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարությամբ է հանդես եկել երկրի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նախնական տվյալների` ահաբեկչության հետևանքով 27 քաղաքացի է զոհվել։

«Ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլիուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - ասված է հեռագրում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից: