20.05.2024
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
prev Նախորդ նորություն

Արցախի Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում երկու աշտարակ-բուրգեր են հայտնաբերվել, որոնցից մեկի տակ կան նաև աստիճաններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է գրող-հրապարակախոս, լրագրող, նկարիչ, «Շուշի» հիմնադրամի տնօրեն ԲակուրԿարապետյանը։


«Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայագիտական հետազոտությունների հիմնադրամ»-ի հետ որոշվել էր, որ հնագիտության և ազգագրության ինստիտուտը մի արշավախումբ կազմակերպեր Արցախի նորահայտ ամրոցների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու համար։ Հնագիտության ինստիտուտից հնագետ Գագիկ Սարգսյանը նոր տեխնոլոգիաների միջոցով հայտնաբերել է մոտ 70 նորահայտ ամրոց։ «Շուշի» հիմնադրամը ձեռք է բերել դրոն սարքը՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Սրբազանի օգնությամբ։ Այս ամենից հետո մենք հատուկ ծրագրերով քարտեզներ կազմեցինք, որպեսզի աշխատանքներն ավելի հեշտ կարողանանք իրականացնել։ Մեզ միացան նաև Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի աշխատակից Արտակ Գնունին, ինչպես նաև հնագիտության ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Դանիելյանը, ով ավելի մասնագիտացած էր դրոնի օգտագործման մեջ»,- նշել է Կարապետյանը։


Հասնելով Քաշաթաղ՝ նրանք այնտեղ տեսել են կիկլոպյան շարվածքով, հզոր պատերով մի ամրոց, որն անխաթար է մնացել։ Բակուր Կարապետյանի խոսքով, «միջնադարը հետքեր չի թողել դրա վրա»։


«Այդտեղ հայտնաբերել ենք նաև մի հսկա աշտարակ, որից հետո տեսել ենք, որ դրա տակ կան նաև աստիճաններ, որոնք ձգվում են 70 մետր երկարությամբ։ Մի մարդ, ով Ամերիկայից ընտանիքով վերադարձել էր Հայաստան և դպրոցաշինությամբ էր զբաղվում, Քաշաթաղում հետաքրքրվեց մեր ծավալած գործունեությամբ և ասաց, որ ինքը միջոցներ ունի ու կարող է դրանք տրամադրել աշխատանքներ իրականացնելու համար։ Հնագիտության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը մեր արշավախմբի առաջարկով դարձավ խմբի ղեկավարը, և սկսեցինք պեղումները»,- պատմել է «Շուշի» հիմնադրամի տնօրենը։


Նրա խոսքով՝ պեղավայրում մեծ հետաքրքրություն էին առաջացնում ոչ միայն կիկլոպյան շարվածքները, այլ նաև երկու աշտարակները և դրանց տակ գտնվող աստիճանավանդակները, որոնք առանձին հարթակներով էին։


«Տեղ-տեղ 3,5 մ բարձրություն ունեին այդ աստիճանները։ Դրանք, իհարկե, քայլելու աստիճաններ չէին, այլ հնարավոր է, որ ամեն մի հարթակ որևէ ծեսի նվիրված լինի, և գուցե այդ աշտարակի ամենաբարձր հարթակը զոհասեղան ունենա ու նվիրված լինի արևին։ Այս ամենն, իհարկե, դեռ պետք է ճշտել և մանրամասն ուսումնասիրել»,- ընդգծել է Բակուր Կարապետյանը։


Այդ ամրոցներն իրենց տեսակներով ագորա (ժողովատեղի-հրապարակ) և զիկուրատ (բազմաստիճան պաշտամունքային կառույց) են։ Ագորան գտնվում է Քաշաթաղի շրջանի Միրիկ և Մոշաթաղ գյուղերի մեջտեղում տեղակայված մի լեռան վրա։ Նրա կարծիքով, այդ ամրոցները ամենայն հավանականությամբ երկաթե դարի ժամանակաշրջանի կառույցներ են։ Երկու աշտարակները գտնվում են իրարից 50-60 մ հեռավորությամբ։


«Սրանք այնպիսի հզոր կառույցներ են, որ չէին կարող պատկանել որևէ իշխանի։ Կարծում եմ, եղել են հոգևոր-վարչական կենտրոններ։ Այդ ամրոցի շուրջը բոլոր բարձունքների վրա տեղակայված են բերդեր, ամրոցներ, դիտակետեր, և երևում է, որ ամեն ինչ մի կենտրոնից է կառավարվել։ Այնտեղ կան նաև մի շարք իշխանական դամբարաններ, որոնք անհրաժեշտ է պեղել։ Դրանք պեղելով՝ շատ նյութեր կհայտնաբերվեն, և դրանց միջոցով տարբեր բաներ կարելի է բացահայտել»,- ասել է գրող-հրապարակախոսը։

Մամուլ. «Ելք»-ը, բացի ԵԱՏՄ-ից դուրս գալուց, որևէ այլ բան չի առաջար­կում. Զատուլին
Հաջորդ նորություն next
 Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար
20.05.2024
Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրում ողջ մնացածներ չեն հայտնաբերվել. IFRC-ի ղեկավար

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor