23.11.2024
Արցախում ապրող մարդու համար Բաքվի քարոզչական ջանքերը զրոյական էֆեկտ ունեն. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Չի կարող լինել անվտանգ Հայսատան առանց Արցախի անվտանգության ապահովման. ՊՆ

Ով շարունակում է համարել ու մտածել, որ կարող է լինել անվտանգ Հայսատան առանց Արցախի անվտանգության ապահովման, ովքեր շարունակում են մտածել, որ կա ՀՀ պետական սահման ու Արցախի շփման գիծ, ուրեմն նա բան չի հասկանում աշխարհագրությունից ու աշխարհաքաղաքականությունից: Այս մասին Հայաստան-Սփյուռք հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:  


Նրա խոսքով, ՀՀ պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում առաջնային տեղ է զբաղեցնում սպառազինման ու առաջնագծի կահավորման հարցը.

«Մենք ուժեղ առաջնագիծ ունենք և ապրիլյան դեպքերից հետո առաջնագիծը որակապես փոխվել է տեսադիտարկման սարքերի ներդրման տեսակետից: Այս տեսանկյունից հայ զինվորի ծառայությունը մի քիչ ավելի անվտանգ է: Իհարկե, կան կրակոցներ, ակտիվացել են դիպուկահարները, բայց մենք մեկը երեքին քաղաքականություն ենք որգեգրել, որը թեև չի բխում մեր քաղաքականությունից, բայց պատերազմների կանոններից է», - նշել է նա:


Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ իրեն է դիմել հաշմանդամություն ունեցող մի սփյուռքահայ, ով բերել է առաջնագծի կահավորման իր մշակած համակարգը: Ըստ նախարարի՝ համակարգը լավ է մշակված: Սփյուռքահայը խոստացել է նաև իր միջոցներով կահավորել առաջնագծի 50 դիտակետ: