24.11.2024
Չնայած գրասենյակի փակմանը՝ ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը կպահպանվի բարձր մակարդակի վրա
prev Նախորդ նորություն

Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի տարածքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան

Շուշիի Վերին մզկիթի հոգևոր դպրոցի տարածքում հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան:


«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Նժդեհ Երանյանը նշել է, որ շենքի հիմքերի ամրացման աշխատանքների ընթացքում օրեր առաջ հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան: 


«Դա բացառիկ հայտնագործություն է բերդաքաղաքում, հերթական փաստը, որ հերքում է Ադրբեջանի պնդումները Շուշիի կառուցման ժամանակաշրջանի վերաբերյալ: Մեդրեսեի հիմքի ամրակայման աշխատանքների ժամանակ շինարարների կողմից քարեր են նկատվել, որոնք հեռացնելուց հետո հայտնաբերել են կմախք: Աշխատանքներն այդ փուլում դադարեցրել են և այդ մասին տեղեկացրել մեր ծառայությանը: Տեղում վավերացվել է վաղ քրիստոնեական քարարկղային թաղում: Այդ հատվածում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Նախատեսվում է ամբողջությամբ պեղել թաղումը, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո այն հնարավոր է ցուցադրվի նույնությամբ»,- նշել է նա: