8.04.2025
Կպահի՞ հավասարությունը Պուտինը, կլինի՞ Պուտին-Սարգսյան հանդիպում. Մամուլ
prev Նախորդ նորություն

ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։


ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերջին զարգացումներին, տարբեր ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ձևավորման շուրջ ընթացող աշխատանքներին, ԵՄ ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:


Փոխնախարար Նազարյանը շեշտել է, որ կյանքի է կոչվել է Ռիգայի գագաթաժողովի համատեղ հռչակագրում արտացոլված հանձնառությունների մեծ մասը՝ դրանց լիակատար իրականացման առումով կարևորելով ակտիվ համագործակցությունը ինչպես ԵՄ կառույցների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ:


Կարեն Նազարյանը նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերին՝ ընդգծելով, որ Բաքվի ապակառուցողական ու սադրիչ քայլերը խոչընդոտում են դրանց։


Հայաստանի փոխարտգործնախարարը պատասխանել է հրատապ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Մտահոգիչ է միջազգային կազմակերպությունների լռությունը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ
Հաջորդ նորություն next
 Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս
08.04.2025
Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում ևս