25.11.2024
ՎՊ-ն չի ֆիքսել 217,5 մլն դրամի թարգմանության համար ծախսը. Տոնոյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ
prev Նախորդ նորություն

Ազգային Ժողովը կունենա նաև Հորդանանի հետ բարեկամական խումբ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նիստում առաջարկ է հնչեցրել ստեղծել Հայաստան-Հորդանան խորհրդարանական բարեկամական խումբ:


Առաջարկն ընդունվել է: Նշենք, որ ԱԺ-ում այս պահին գործում է 58 բարեկամական խումբ:

Հանձնաժողովի անդամները քննարկել եւ հաստատել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման գործունեության ընթացքում խորհրդարանական բարեկամական խմբեր ստեղծելու մասին հարցը: