21.04.2025
Վերջին 2 տարվա ընթացքում ԱՄՆ ընկերությունները ՀՀ-ում կատարել են 500 մլն ներդրում
prev Նախորդ նորություն

Խաչիկ գյուղի 55-ամյա քաղաքացին պայթել է ականի վրա. նա կորցրել է ոտքը

Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում 55-ամյա Կամո Կյուրեղյանը պայթել է ականի վրա:


Shamshyan.com-ի հաղորդմամբ,  նրան տեղափոխել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն՝ աջ ոտքը կտրված։ Դեպքը տեղի է ունեցել Խաչիկ գյուղին հարակից «Արաքս» տարածքում, ուր տղամարդը գնացել էր բոխի հավաքելու:


Տղամարդուն այժմ վիրահատում են։ Կյուրեղյանի հետ է եղել նաև համագյուղացի Արմեն Խաչատրյանը, ով, բարեբախտաբար, չի տուժել։  


Աղբյուրի փոխանցմամբ՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվոմ։   

Երևանը ավագանի է ընտրում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար