24.11.2024
Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, Ֆոտո՝ Photolure
prev Նախորդ նորություն

Հակառակորդը ակտիվ է եղել. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 970 կրակոց

Մայիսի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 970 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ):


ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: