12.10.2024
Իսրայելը կողմ է դեպի Թուրքիա գազամուղի շուտափույթ շինարարությանը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան ավելի շատ է մերձենում ՌԴ–ի հետ ու հեռվանում ԱՄՆ–ից

Թուրքիան ավելի շատ է թեքվում դեպի ՌԴ–ի դիրքորոշումն ու Անկարան սկսել է ավելի շատ տարաձայնություններ ունենալ ԱՄՆ–ի հետ։ Սոչիում Էրդողան–Պուտին հանդիպումը խոսում է այն բանի մասին, որ Անկարան ձգտում է ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայի հետ։ Այդ մասին հայտարարել է Անկարայի մերձավորարևելյան տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Հուսեյն Բաղչին։

Ըստ նրա, ՌԴ–ի ու Թուրքիայի հարաբերություններին սպասում է բարելավում։ Մոսկվան ու Անկարան սկսել են ավելի կարևոր դերակատարում խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում, փոխանցում է RT-ն։

Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է բալանս գտնել ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև, սակայն այժմ դեպի Վաշինգտոնն է նայում ավելի մեծ զգուշավորությամբ, քանի որ ԱՄՆ–ն ուղիղ աջակցում է քրդական խմբավորումներին։

Փորձագետ. Իրանը պահապանների գնդի օգնությամբ բարեփոխում է սիրիական բանակը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ