6.06.2026
Մենք կարող ենք մեր աչքերն ու ականջները փակել, բայց իրականությունը բոլորովին այլ է
prev Նախորդ նորություն

Սեփական հեղինակությունը փրկելու համար Փաշինյանը վարկաբեկել է հայկական «Իսկանդերները»

Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին:


Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:


Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։


Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:


Ես կարծում եմ` դրան 2 պատճառ կար: Առաջինը, սեփական կաշին փրկելու համար կապիտուլյանտը վարկաբեկել է այս համակարգերի գոյությունը (10%-ով պայթել և այլն) և սեփական «ես»-ն այլևս թույլ չէր տա նման արժեքավոր համակարգի ներկայությունը զորահանդեսում:


Երկրորդ, այս համակարգերի ձեռքբերումը Սերժ Սարգսյանի ժամանակահատվածի (2016) ամենակարևոր և բեկումնալից ձեռքբերումներից էր, ինչն այդ փուլում ռազմաքաղաքական առումով զսպող և կանխարգելիչ նշանակություն ուներ:


Մինչև հիմա էլ նվազագույն թվով երկրներ են կարողացել այս համակարգը ձեռք բերել, իսկ դրա գնումն անմիջապես կապված էր Սերժ Սարգսյանի անձնական ջանքերի և հետևողականության հետ:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան


 

«Ադրբեջանական խաղաղապահներ»՝ Փաշինյանին պաշտպանելու համար
Հաջորդ նորություն next