24.11.2024
Առաջիկա 3-4 տարիներին կիրականացվի էներգետիկ շուկայի աստիճանական ազատականացում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ Վայոմինգ նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդը նամակով դիմել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, որտեղ հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին` բարձր գնահատելով Ամերիկայի հայերի ջանքերը: 


Նրա խոսքով` հայկական ու հրեական հոլոքստների գազանություններն աննկարագրելի են, սակայն կարեւոր է հիշել, որ պատմությունը չպետք է կրկնվի: Նահանգապետը նշել է, որ մտովի կլինի նրանց հետ, ովքեր ապրիլի 23-ին ներկա կլինեն Կապիտոլիումում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին:


Այսպիսով, Վայոմինգը դարձավ ԱՄՆ թվով 45-րդ նահանգը, որ ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը:


Հայ դատի Ամերիկայի հանձնաժմբի արեւմտյան թեւի նախագահը երախտագիտություն է հայտնել նահանգապետին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու հիշելու անհրաժեշտության խոսքի համար:


Հիշեցնենք, ավելի վաղ Միացյալ Նահանգների Կոնգրեսի ավելի քան 80 անդամներ կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: