27.03.2026
Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ

Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) 2025 թվականի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ձեռքբերումները։


Դաշինքի զեկույցում ՆԱՏՕ-ի անվտանգության համար կարևորագույն նշանակություն է տրված Հարավային Կովկասի տարածաշրջանին։


Զեկույցում նշվել է, որ ՆԱՏՕ-ն 2025 թվականին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ նշանակալի առաջընթացը՝ այդ հարցում հաջողության հասնելու գործում գնահատելով Միացյալ Նահանգների շարունակական ներդրումը։


«Օգոստոսյան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ էր հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ, և ՆԱՏՕ-ն պատրաստ է խորացնել երկխոսությունն ու համագործակցությունը երկու երկրների հետ»,-նշված է Հյուսիսատլանտյան դաշինքի զեկույցում։


 

Wizz Air-ը Երևանից թռիչքներ կսկսի դեպի Բրյուսել և Էյնթհովեն
Հաջորդ նորություն next