Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
Հայաստանում անցկացվելու է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որը կազմակերպվում է «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ։
Փառատոնը միավորում է տարբեր երկրների պարային խմբերի և մշակութային կազմակերպությունների՝ ստեղծելով հարթակ միջազգային համագործակցության և մշակութային փոխանակման համար։ Այս տարվա հոբելյանական թողարկումը առանձնանում է ընդլայնված ձևաչափով և մի քանի բեմերում անցկացվող համերգներով։
Միջոցառմանը նախատեսվում է մասնակցություն տարբեր երկրներից ժամանած պարային անսամբլների՝ Ֆրանսիայի (Ստրասբուրգ, Լիոն), Մեծ Բրիտանիայի (Լոնդոն), Հունաստանի (Աթենք), Վրաստանի (Թբիլիսի), Ռուսաստանի (Սոչի), ինչպես նաև Հայաստանի պարային խմբերի կողմից։
Փառատոնի շրջանակներում նախատեսված են մի շարք համերգներ․
Մարտի 28 — Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Ապրիլի 13 — Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Ապրիլի 17 — Վրաստանի Վասո Աբաշիձեի անվան պետական երաժշտական և դրամատիկական թատրոն
Հոբելյանական ծրագրի ավարտը նախատեսված է հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում, MOS PRODUCER համերգասրահում։
Տոմսերի վաճառքն իրականացվում է Eventhub հարթակի միջոցով։