19.04.2025
Վարչապետ. Որտեղ մենք միջամտում ենք, այնտեղ շահույթ կա, որտեղ չենք միջամտում՝  չկա
prev Նախորդ նորություն

ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 230 կրակոց

Ապրիլի 7-ին և լույս 8-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 230 կրակոց:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ):


ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց Երևանի համար պայքարից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար