24.11.2024
Ամերիկացի փորձագետ. Աշխարհի գլխավոր սպառնալիքն ԱՄՆ–ն է, այլ ոչ թե Իրանը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Իսրայելն ու Ադրբեջանը կառուցում են փոխշահավետ հարաբերություններ

Ադրբեջանն մահմեդական այն սակավաթիվ երկրներից է՝ բացառությամբ Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու մի շարք Կենտրոնական Ասիայի երկրների, որն երկկողմ զարգացած քաղաքական և տնտեսական հարաբերություններ ունի Իսրայելի հետ։ Այդ մասին sputnik.az–ի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Յուրի Բոչարովը։

Նա նշել է, որ Իսրայելի ու Արդբեջանի միջև զարգանում է ռազմա–տեխնիկական համագործակցությունը` ռազմական մատակարարումների ծավալը հասնում է մի քանի միլիարդ դոլարի ու հավասարազոր է Ադրբեջանի կողմից Իսրայելին նավթի առաքումներին։

Նրա խոսքով, վերջին շրջանում ադրբեջանական նավթը ծածկում է Իսրայելի ներքին պահանջարկի ավելի քան 1/3–րդը։


«Հնարավոր է, որևէ մեկն ասի, որ մեր հարաբերությունները միակողմանի են` նավթ զենքի դիմաց, սակայն դրանք փոխշահավետ են»,–նշել է նա։

Նրա խոսքով, Իսրայելում բնակվում է ծնունդով Ադրբեջանից 100.000-ոց համայնքը, որի շատ ներկայացուցիչներ ակտիվ դերակատարում ունեն Իսրայելի քաղաքականության ու տնտեսության մեջ։