2.12.2025
Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը
prev Նախորդ նորություն

Որոշ հոգևորականներ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում

«Հրապարակ» թերթը գրում է․


«ԱՄՆ ՀԱԵ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։ Սա ուշագրավ է նրանով, որ թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը 10 ուխտադրուժ հոգեւորականներից է, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ։


Սա նշանակում է, որ որոշ հոգեւորականներ կա՛մ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իսկ նրա աչքից հեռու ընդունում են Հայոց հովվապետի առաջնորդությունը եւ ըստ կարգի պատարագներ անում, կա՛մ իրենց ենթակայությամբ գործող եկեղեցիներն ու քահանաներն այլեւս ըմբոստներին չեն ենթարկվում»։


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02 12․ 25 թ. համարում:


 

Բեկումնային եպիսկոպոսաց ժողովը
Հաջորդ նորություն next