Ընտրությունների նախնական արդյունքները. ԱԺ է անցնում չորս քաղաքական ուժ
Ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդանական ընտրությունների քվերակության արդյունքների զգալի մասն ամփոփվել է: Այս պահին ամփոփվել է 2009 ընտրատեղամասերից շուրջ 1700-ը: Նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում չորս քաղաքական ուժ:
Ըստ ԿՀԸ ներկայացրած տվյալների, քվեների մեծ մասը ստանում է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 49.14%, 698 479 ձայն, 27.46% կամ 390 261 ձայնով երկրորդ տեղում է «Ծառուկյան» դաշինքը, երրորդ տեղում ՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը (7.70%, 109 482 ձայն) եւ չորրորդ հորիզոնականում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը՝ գրանցելով 6.61% կամ 93 964 ձայն ցուցանիշ:
Մյուս քաղաքական ուժերը, ըստ նախանական տվյալների, չեն հաղթահարում կուսակցությունների կամ դաշինքների համար սահմանված համապատասխան 5 եւ 7 տոոսանոց շեմերը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն` 0.93%, 13 212 ձայն, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 3.72%, 52 822 ձայն, «Կոնգրես- ՀԺԿ» կուսակցությունների դաշինք` 1.63%, 23 114 ձայն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.74%, 10 512 ձայն եւ «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» կուսակցությունների դաշինք` 2.08%, 29 607 ձայն:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին մասնակցող 9 կուսակցություններից և դաշինքներից, համաձայն «Երկիր մեդիա» հեռուստաընկերության պատվերով անցկացված exit poll-ի արդյունքների, խորհրդարան է անցնում 4 ուժ։ Դրանք են՝ Հանրապետական կուսակցությունը (46%), «Ծառուկյան» դաշինքը (25%), «Ելք» դաշինքը (10%) և «Հայ հեղափոխական դաշնակցությունը» (5%)։