11.09.2026
ԱԱԾ. Սամվել Բաբայանը ձերբակալվել է Հայաստան «Իգլա» տեղափոխելու փաստի առթիվ
prev Նախորդ նորություն

ՕՐՕ դաշինք. «Սամվել Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է»

ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի առաջնորդները նշում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախարար Սամվել Բաբայանի ձերբակալությունը համարում են քաղաքական հետապնդում:


«Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրը, դաշինքի նկատմամբ շարունակական վերաբերմունքի արդյունքը կարող էր լինել», - լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտրարել է ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:


«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ դաշինքի աջակից Բաբայանի ձերբակալությունը քաղաքական է:


«Սա քաղաքական է, սա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Մենք տեսնում ենք, որ հասարակության մոտ քանի որ վստահության աճ կա մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանը, հերթական ապօրինությանը: Երևի տանկի փողը շատ մեծ է եղել, որ ներկայացնեն, թե դա է բերել: Երևի թե խնդիր է եղել ինչ-որ ձևով ինչ-որ մեկին կապել Սամվել Բաբայանի հետ, և ազատությունից զրկել, որպեսզի մեր դաշինքին հարված հասցվի», - հայտարարեց արմեն Մարտիրոսյանը:


Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ ակտը կարող է կապված լինել ԼՂ հակմարտության հարցում Բաբայանի կոշտ դիրքորոշման հետ: «Ուշադրություն դարձրեք, որ այն ժամանակ, երբ Հայաստանում ակտիվորեն պտտվում են հող հանձնելու մասին խոսակցությունները, ձերբակալում են Սամվել Բաբայանին, ով հակամարտության հարցով ավելի կոշտ գծի կողմնակից է», - ասաց նա:


Տեւական ժամանակ է՝ մամուլը գրում է, որ մինչեւ ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում եւ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր եւ գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ:


Սամվել Բաբայանը ձերբակալվել է այսօր: Ազգային Անվտանգության Ծառայությունը հայտնել էր, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Սամվել Բաբայանի գործը քաղաքական ենթատեքստ ունի. Հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ