Ադրբեջանի «Լապշին» օպերացիան տապալվեց. Արցախ են ժամանել օտարերկրյա 30 բլոգերներ
Ստեփանակերտում այսօր մեկնարկել է բլոգերների միջազգային ֆորումը, որի աաշխատանքներին մասնակցելու նպատակով Արցախ են ժամանել շուրջ 30 բլոգերներ 11 երկրից:
Ֆորումի օրակարգում սոցիալական մեդիայում հակամարտությունների ներկայացումն է ու բլոգերների, լրագրողների ազատությունների ապահովումը: Բլոգերներն ու լրագրողները արդեն երկրորդ օրն է, ինչ Արցախում են: Նրանց թվում են ռուսաստանցի Անտոն Նոսիկը, Անտոն Մերկուրովը, բլոգերներ եվրոպական երկրներից:
Բլոգերները համացանցում բուռն քննադատության ու սպառնալիքների են արժանանում ադրբեջանական օգտատերերի կողմից, թե այցից հետո նրանք կհայտնվեն Ադրբեջանի սև ցուցակում: Սակայն ինչպես գրել է Անտոն Նոսիկը` իրենց նպատակը հենց դա է, դառնալ persona non grata: Այսպիսով բլոբերները իրենց աջակցությունն են հայտնում Բաքվում դատի սպասող իրենց գործընկերոջը` Ալեքսանդր Լապշինին, ում փետրվարի սկզբին Մինսկը արտահանձնեց Բաքվին:
Նման մեծաքանակ պատվիրակության այցը Արցախ ցույց է տալիս, որ Ադրբեջանի «Լապշին» օպերացիան, որին նա մասնակից դարձրեց նաև Հայաստանի ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում գործընկեր պետություն Բելառուսին, իր նպատակին չծառայեց: