25.11.2024
Միջազգային կառույցների ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի կողքին
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ընդհանուր առմամբ դրական գնահատական է տրվել ՀՀ քաղգործընթացներին

ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը հաշվի է առնում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք խորհուրդները: Այս մասին ասված է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ մարտի 17-ին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հերթական միջանկյալ զեկույցում։


Այն տրամադրում է ընտրողների կատարելագործված նույնականացման մեխանիզմ, ստորագրված ընտրացուցակների հրապարակում, ընտրական իշխանությունների անկախությունն ուժեղացնելու քայլեր, քաղաքացիական դիտորդների համար պարտադիր թեստի վերացում, և թեկնածուների ցուցակում կանանց համար մեծացված քվոտաներ: Փոփոխությունները նաև հստակեցնում են նախընտրական արշավին, արշավի բյուջեին, թեկնածուների գրանցմանը և բողոքներին ու դիմումներին վերաբերող կարևոր դրույթներ: 


Փաստաթղթում դրական է գնահատվել ընտրողների ցուցակների ճշգրտությունը, իսկ ստորագրված ցուցակների հրապարակումը որակվել է  իբրև կարևոր քայլ ընտրակեղծարարությունների դեմ պայքարի գործում: Սակայն միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնվում, որ հրապարակումը կարող է գաղտնազերծել ընտրողների անձնական տվյալները:


Դիտորդները արձանագրում են, որ արդեն իսկ ստացել են ահազանգեր ձայների գնման հետ կապված և առկա է ենթադրություն, որ քարոզչության ընթացքում կարող են ի հայտ գալ նաև ընտրողների վրա ճնշումներ գործադրելու փորձեր: