26.11.2024
Ադրբեջանը պոմպ է տեղադրել Ջողասի ջրամբարո՞ւմ. Նախարարությունից հերքում են
prev Նախորդ նորություն

ՊԵԿ-ը մոտ 4 կգ չհայտարարագրված ոսկեղեն է հայտնաբերել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունը 3 դեպքով, ընդհանուր առմամբ, մոտ 4 կգ չհայտարարագրված զարդ է հայտնաբերել:


Քաղաքացիներ Գեղամ Մինասյանի, Սամվել Ռշոյանի և Վահե Նալբանդյանի անունով փետրվարի 23-ից 25-ը Հայաստան ներկրված բեռների մեջ առկա են եղել չհայտարարագրված ոսկյա և արծաթյա զարդեր:


ՊԵԿ-ից հայտնում են, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները «Մետեքսիմ Տերմինալ» ընկերության մաքսային հսկողության տարածքում «Ռապիսկան» սարքի օգնությամբ զննության են ենթարկել «Կարմիր ուղի» ընթացակարգով ներմուծված բեռները և բացատրություն վերցրել քաղաքացիներից: Բացահայտված մաքսանենգ ապրանքը փաթեթավորվել, կապարակնքվել ու փոխանցվել է ՊԵԿ հետաքննչական մարմնին: