28.03.2024
Մարտական դիրքում տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, կան վիրավոր զինվորներ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ

Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել:

ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 380 կրակոց: Առաջնային գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ և 60 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 9 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Վարչապետ. Փորձում ենք կոտրել այն կարծրատիպը, թե ՀՀ-ում ներդրում անելու, փող աշխատելու տեղ չկա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար