25.11.2024
Մամուլի տեսություն. Սերժ Սարգսյանը բարկացել է նախընտրական ծեծկռտուքներից
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Ադրբեջանի ռազմական գործողությունները չեն տեղավորվում տրամաբանության մեջ

Օրերս Ադրբեջանի կողմից ձեռնարկված դիվերսիոն փորձը մարտով հետախուզման փորձ էր, որը ձախողվեց: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:/strong>

Նրա խոսքով` Ադրբեջանի ռազմական գործողությունները չեն տեղավորվում տրամաբանության մեջ: Բայց միանշանակ է, որ այդ հարձակումները պայմանավորված են ներքին գործոններով և դիվանագիտական օրացույցով: Այնպես որ ոչ թե կարևոր են ռազմական գործողությունների արդյունքները, այլ ուղղակի հարձակումները:

«Ադրբեջանը, դժգոհ լինելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից, ամբողջությամբ արդարացված է համարում իր վարքագիծը: Լեռնային Ղարաբաղը համարվում է տարածաշրջանի խաղաղության և անվտանգության թիվ մեկ սպառնալիքը, և Ադրբեջանի համար էլ այս պարագայում ռազմական սպառնալիքները շատ բարդ ու սպառնալից են և ավելի շատ, քանզի իրականում ադրբեջանական ռազմական ներուժը անկանխատեսելի է և այնքան էլ չի համապատասխանում ռազմական տրամաբանությունը», - նշեց նա:

Կիրակոսյանի խոսքով` մարդկային կյանքը Ադրբեջանում զրո արժեք ունի, այնպես որ զուր է սպասել, թե բազմաթիվ զոհերը իշխանություններին կկանգնեցնեն: