24.11.2024
Վարչապետ. Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր գյուղացին լավ չի ապրում
prev Նախորդ նորություն

Ծխախոտը հանվեց Զինուժի պարենային ապահովման չափաքանակից

Կառավարության նիստում փետրվարի 23-ին ընդունվեց ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում ծխախոտը հանելու մասին որոշումը: ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումն է դադարեցվում:

Նախագծի ներկայացման ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ զինվորների համար օրական մեկ տուփ ծխախոտ է հաշվառվել, որն իրենց հաշվարկով չի համապատսխանել կարիքներին և այդ պատճառով առաջարկում են այդ նույն գումարն ավելացնել նրանց կողմից ստացվող հավելավճարի մեջ, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում, չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, իրենք կարողանան գնել իրենց նախընտրած ծխախոտը:

«Երեկ շատ հետաքրքիր էր հետևել, թե ինչպես այս թեման դարձավ զինվորից ծխախոտ խլելու թեմա»,- ասաց Վ.Սարգսյանը` նկատի ունենալով Ֆեյսբուք սոցիալական ցանցում ծավալված քննարկումներն ու քննադատությունը: «Դրա՞ համար եք մեզ այդպես մանրամասն ներկայացնում»,- հարցրեց վարչապետ Կարեն Կարապետյանը: