22.04.2025
Արցախում մենք տեսնում ենք իրական ժողովրդավարություն և խոսքի ազատություն. Եվրոպացի դիտորդներ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում

Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր երեկ գիշեր ղարաբաղյան ուժերը կրակահերթեր են արձակել Ակնայի շրջանի Այաղ Քերվենդ գյուղի հովիվների ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը այդ լուրերը հերթական ապատեղեկատվություն է որակել:

«ՊԲ առաջապահ զորամասերը երբեք քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը չեն թիրախավորում: Ավելին՝ ՊԲ առաջապահ ուժերը երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս, իսկ ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ կրակ են բացում միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:
Երևանի ավագանու նախընտրական քարոզչությունը՝ ապրիլի 21-ից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան