25.11.2024
ՀՀ զինված ուժերն ապաքաղաքական են, միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու. ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրողների 76.44 տոկոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 79 314 ընտրող` ընտրողների 76.44 տոկոսը: Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 տոկոսը:

Երևանում գտնվող ընտրատեղամասում ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը: Հանրաքվեն անցկացվել է 12 ընտրատարածքում, 280 ընտրական տեղամասերում: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ուներ ԼՂՀ 102 757 քաղաքացի:

Հիշեցնենք, նոր Սահմանադրությունը ուժեղացնում է երկրում նախագահի ինստիտուտը: