25.11.2024
Սարգսյան. Բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին չեմ տեսնում
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. ԵԱՏՄ-ին անդամակցելը մեծացրեց ՀՀ տնտեսական հնարավորությունները

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելը մեծացրեց երկրի տնտեսական հնարավորությունները: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ներդրումներ կատարելու ակնհայտ առավելություններից մեկն այն է, որ երկիրն ունի արտոնյալ ռեժիմ շատ պետությունների հետ: Երևանն ունի ազատ առևտրի գոտու համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների հետ:

«ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում Հայաստանն օգտվում է նաև առևտրային արտոնյալ ռեժիմներից՝ GSP, իսկ ԵՄ անդամ պետությունների հետ GSP+: ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մեր հնարավորությունները մեծացել են, քանի որ Հայաստանի առջև բացվել է 180 մլնանոց շուկա», - ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է նա:

Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը կարողացել է ապահովել երկրի ներսում կայուն մակրոտնտեսական միջավայր: