4.12.2024
«Ֆլայ Արնայի» համահիմնադիր Air Arabia-ն դժգոհ է եղել Փաշինյանի կառավարությունից. Hetq
prev Նախորդ նորություն

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են Հնդկաստանից աշխատուժի ներգրավման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 7-ին կայացել է քննարկում՝ նվիրված Հնդկաստանից բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը, որը վարել է նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։


Նախարարությունից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են ՀՀ աշխատանքի սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, NSDC (National Skill Development Corporation) International Limited հնդկական կազմակերպության անդամներ, հայկական բիզնես կազմակերպությունների և միությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։


Հանդիպմանը ներկայացվել են NSDC-ի գործունեությունն ու առաջարկվող որակավորված աշխատուժի՝ այլ երկրներում աշխատելու հնարավորությունները, աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։


Կարևորվել է երկկողմ համագործակցությունը և արձանագրվել արտերկրից աշխատուժի ներգրավման նպատակով դյուրին ընթացակարգերի ներդրման քաղաքականության մշակման անհրաժեշտությունը։