24.11.2024
Մամուլի տեսություն. ՀՀԿ-ը նոր վարչապետացու է առաջ քաշում
prev Նախորդ նորություն

Վարչապետը նոր հանձնարարականներ է տվել զբոսաշրջության խթանման համար

Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման խթանման համար կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը հանձնարարել է սկսել «Մաքուր Հայաստան» ծրագիր եւ վերացնել սահմանային անցակետերում անհարկի բարդությունները: Նման հանձնարարականներ Կարեն Կարապետյանը հնչեցրել է փետրվարի 16-ին կառավարության նիստի սկզբում:

Այս խնդրիների լուծման համար նա համապատասխան հանձնարարականներ է տվել պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարներին: «Զբոսաշրջության խթանման համար սկսում են իրականացնել «Մաքուր Հայաստան» ծրագիր: Այդ նպատակով տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարում եմ հայեցակարգ մշակել», - ասել է նա:

Վարչապետը նաև հանձնարարեց վերացնել զբոսաշրջիկների համար անհարկի բարդությունները, մասնավորապես` սահմանային անցակետերում վերացնել մուտքի արտոնագրի դիմումը օտարերկրացիների համար:

Կարապետյանի մյուս հանձնարարականը վերաբերում էր պետական գույքին: «Պետական կառույցները թերբեռնված են և արդյունավետ չեն օգտագործվում»,- ասաց նա` գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարելով մեկամսյա ժամկետում քննարկել և օպտիմալացման առաջարկներ ներկայացնել: