24.11.2024
Նալբանդյանը Գերմանիայում կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
prev Նախորդ նորություն

Քոչարյան. Եռանախագահներին մնում է միայն թույլ չտալ պատերազմի վերսկսումը

Եռանախագահներին այսօր մնում է միայն թույլ չտան պատերազմի վերսկսումը Լեռնային Ղարաբաղում: Բայց առկա պայմաններում էլ երաշխավորված չենք, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, և մնում է մեկ բան՝ Ադրբեջանի վարքագիծը ցույց է տալիս, որ ԼՂՀ ճանաչմանն այլընտրանք չկա: Այս մասին «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանսին հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Քոչարյանի խոսքով` Ի սկզբանե Ադրբեջանն այս հարցում ընդունել է ուժային քաղաքականություն և առ այսօր այդ քաղաքականությունը շարունակում է։ Բավական է հիշել Ալիևի հայտարարությունը, թե այս ամենն իրենց ներքին գործն է, ինչը վկայում է, որ Ադրբեջանը չի դադարում պետական մակարդակով ահաբեկչությունը, որը սկսեց Սումգայիթով, Բաքվով, Ստեփանակերտով, իսկ անցած տարի շարունակեց ապրիլյան վայրագություններով:

«Մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը ոչ միայն ձևացնում է, թե իբր բանակցում է, այլ իր իսկ ստորագրած փաստաթղթից պատրաստ է հրաժարվել` 1994 թ-ի և 1995 թ-ի կրակի դադարեցման պայմանագրերից», - նշեց նա:

Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին, Քոչարյանն ասաց, որ այդ փաստաթուղթը խոսում է նրա մասին, որ փոխզիջումները պետք է լինի փաթեթային լուծում, ինչը ենթադրում է փուլային գործընթաց: Բայց երբ գործ ունես մի պետության հետ, որը ցանկացած պահին իր պարտավորությունները չի կատարում, ինչը գիտակցում են նաև միջազգային միջնորդները, ապա հասկանալի է դառնում, որ գործ ունենք մի սուբյեկտի հետ, որի համար բանակցությունները միան քող է, որպեսզի շարունակի իր ոտնձգությունները: