23.11.2024
Մամուլի տեսություն. Օֆշորային սկանդալում հայտնված նախկին ԴԱՀԿ պետը փողով ողողելու է ընտրությունները
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Լապշինի հարցը լուծվելու է «մասնավոր կարգով» և առանց մեծ աղմուկի

Մինսկն ունի բավականին անկախ և բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը, ինչպես հետխորհրդային երկրների, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կառուցման ենթատեքստում բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը «տեխնիկական» հարց է, ինչն էլ իրականացվել է բելառուսական իշխանությունների կողմից։ Այդ մասին հայտարարել է Զինովևական ակումբի անդամ, փորձագետ Պավել Ռոդկինը։

Նրա խոսքով, ՌԴ–ի քաղաքացի Լապշինի արտահանձնումը բնականաբար առաջացրել է Մոսկվայի ու ՀՀ–ի դժգոհությունը, որն Ադրբեջանի հետ գտնվում է հակամարտության մեջ, փոխանցում է svpressa.ru–ն։

Ըստ նրա, Լապշինի հարցը չի կարող լուծվել էմոցիաների ու քաղաքական հռետորաբանության շրջանակներում։

Փորձագետը նշել է, որ Լապշինի հարցը լուծվելու է «մասնավոր կարգով» և առանց մեծ աղմուկի։ Նա հավելել է, որ Մոսկվան չի ցանկանում այդ հարցի քաղաքականում, ինչը կարող է բացասական ազդել ԵԱՏՄ–ի ու Միասնական պետության ներքին հարաբերությունների վրա։