9.10.2024
Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ

«Առաջարկում ենք վերցնել այն, ինչ այս պահին համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ», - «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:


Այնպիսի հաստատուն տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ու նրա թիմն ընտրել են սովորական ինքնախաբեության ճանապարհը:


Դեռ Փաշինյանի օգոստոսի 31-ի ասուլիսից հետո պարզ էր, որ Բաքուն մերժում է այս առաջարկությունն, ընդ որում՝ Հայաստանին մեղադրելով անլրջության մեջ:


Ադրբեջանը թշնամական պետություն է, բայց այս դեպքում շատ դժվար է նրա մոտեցմանը հակափաստարկ բերել:


Այնուամենայնիվ, ինչո՞ւ է Փաշինյանը դարձյալ կրկնում մի բան, որն արդեն մերժված է:


Մինչև ե՞րբ ենք դառնալու Փաշինյանի պատկերացումների, իրականությունից կտրված պատրանքների պատանդը:


Կամ՝ նույն համաժողովում Փաշինյանը բառացիորեն ասում է. «Եռակողմ հայտարարության մեջ չկա դրույթ, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»:


Այս ակնհայտ ստին ո՞վ է հավատալու Հայաստանի սահմաններից դուրս:


Եթե Փաշինյանը Նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս չի եկել, որպեսզի casus belli չառաջացնի, ապա Նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանությունը նույնպես casus belli է:


Փաշինյանը չի հասկացել, որ իր պատկերացումները, պատրանքները որևք դեր չունեն. միջազգային հարաբերություններում կարևորը՝ ուժային բալանսն է, կոնկրետ շահերը:


Փաշինյանը դարձել է ազգային աղետի հոմանիշ:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Արցախի քաղաքական վերնախավը վերցնում է իրեն նետված ձեռնոցը. պատրաստ են ցանկացած գրոհի
Հաջորդ նորություն next