23.11.2024
Գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը ՀՀ-ն կարող է տուժել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը Երևանին մահաբեր զենք չի մատակարարել. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ-ը Երևանին մահաբեր զենք չի մատակարարել ոչ ուղղակիորեն, ոչ էլ երրորդ կողմերի միջոցով»․ այսօր ադրբեջանական «Report» գործակալությանը հայտնել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան «Caliber.az»-ի հերթական ապատեղեկատվության։


Դեսպանատնից նշել են, որ ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունությունը ու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը։


Սա արդեն երկրորդ անգամն է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հանդես է գալիս ժխտման տեքստով։ Երևանում ԱՄՆ դեսպանատունն էլ իր հերթին էր մոտ մեկ ամիս առաջ ժխտել ադրբեջանական ապատեղեկատվությունը։ Բայց փաստն այն է, որ այդ ժխտումներից հետո որևէ բան ադրբեջանական քաղաքականության ու դրանից բխող քարոզչության մեջ չի փոխվելու։


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան