25.11.2024
Ալիևը ցրել է խորհրդարանն ու նոր ընտրություններ նշանակել
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ բոլոր մակարդակներում. դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը խորացնել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ ցանկացած մակարդակում՝ ելնելով երկու երկրների փոխադարձ ընկալումից և շահերից։


Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում դիվանագետն ընդգծել է տարածաշրջանային մարտահրավերների ֆոնին հայ-իրանական հարաբերությունների զարգացման կարևորությունը։


Մեհդի Սոբհանին վստահություն է հայտնել տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորության վերաբերյալ, այդ թվում՝ ռազմական համագործակցության, սակայն նշել է, որ դրանց իրականացումը կախված է ՀՀ կառավարության որոշումներից։


«Մենք պատրաստ ենք համագործակցել փոխադարձ ընկալման հիման վրա, ինչը կնպաստի մեր երկու երկրների շահերին: Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր է ցանկացած մակարդակով, բայց պետք է կառուցվի փոխըմբռնման և ընկալման վրա»,- ընդգծել է Մեհդի Սոբհանին։