28.11.2024
Ադրբեջանը շեշտը դնում է լոգիստիկայի վրա. Ալյաթիում կստեղծվի ազատ տնտեսական գոտի և օդանավակայան
prev Նախորդ նորություն

Հայացք Բաքվից. Ադրբեջանը գտնվում է համակարգային ճգնաժամում

Ադրբեջանը գտնվում է համակարգային ճգնաժամում։Իշխանությունները չեն կարողանում իրականացնել ցանկալի կադրային փոփոխություններ, ոչ էլ բարեփոխումներ։ Կառավարչական ճգնաժամը գնալով խորանում է։ Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, ապա այն չի կարողանում ազդել երկրում տեղի ունեցող զարգացումների վրա, քանի որ դուրս է բերված համակարգի սահմաններից։ Այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ, Ազատ դեմոկրատների կուսակցության նախագահ Սուլհադդին Աքփերը։

Նա նշել է, որ զուգահեռաբար երկրում խորանում է տնտեսական և սոցիալական ճգնաժամը։ Նավթի գների անկումից հետո երկրում առկա է ֆինանսա–տնտեսական և սոցիալ–տնտեսական ճգնաժամ։ Երկրում առկա է բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը`կառավարման և տնտեսության ոլորտներում։ Սակայն համակարգային բարեփոխումներն արդյունք են տալիս ոչ շուտ քան հինգ տարի անց, փոխանցում է minval.az–ը։

Ըստ նրա, բնակչության պասիվությունը բացատրվում է սոցիալ–տնտեսական իրավիճակով։ Պատճառը`իշխանությունների կողմից երկար տարիներ իրականացվող ռեպրեսիվ քաղաքականությունն է։