25.11.2024
Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանում ֆիզանձանցից գնումներ կատարելիս փաստաթղթավորման նոր կարգ է սահմանվել

ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ֆիզիկական անձանցից գնումներ կատարելիս փաստաթղթավորման նոր կարգ սահմանելու մասին։ Ըստ այդ որոշման՝ անձինք պարտավոր են էլեկտրոնային համակարգում վարել որոշակի հաշվառում՝ նշելով մի շարք տեղեկություններ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 21-ի նիստում։


«Նախագծով առաջարկվում է կարգավորել փաստաթղթերի առգրավման դեպքերը, կարգը և ժամկետները ։ Փաստաթղթում պարտադիր ներառվում են փաստաթղթի սերիական համարը, ապրանքի դուրսգրման և մատակարարման ժամկետները, ապրանքի անվանացանկն ու քանակը, ապրանքի միավորի գինը, ընդհանուր արժեքը, ապրանքը մատակարարող ֆիզիկական անձի, ինչպես նաև ապրանքը ձեռք բերող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տվյալները», - տեղեկացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:


ՊԵԿ նախագահը հստակեցրեց, որ այս կարգավորումը տարածվում է ինչպես ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց գնումների, այնպես էլ շրջանառության հարկով աշխատող տնտեսվարողների վրա: