19.04.2025
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Փաշինյանի, Ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Հայաստանի Հանրապետության կառավարության մարտի 21-ի նիստում որոշում է կայացվել Եղիազար Վարդանյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին:


Եղիազար Վարդանյանն արդեն ավելի քան երկու տարի զբաղեցնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը:


Այս որոշումը կայացվել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին այս տարվա սկզբին աշխատանքից ազատելուց հետո:


Ղուլարյանի պաշտոնանկությունը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզեր կատարած այցերի և կառուցվող դպրոցների ու մանկապարտեզների որակի վերաբերյալ հանրության բազմաթիվ բողոքների համատեքստում:

Հայաստանում ֆիզանձանցից գնումներ կատարելիս փաստաթղթավորման նոր կարգ է սահմանվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար