Ադրբեջանի լայն վերահսկողություն. ի՞նչ կլինի չորս գյուղերը հանձնելուց հետո
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ներկայացրել է, թե ինչ է լինելու այն բանից հետո, երբ Հայաստանը չորս գյուղերը հանձնի Ադրբեջանին:
"Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:
Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կիրանցի և Աջարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:
Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհy դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան:
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:
4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամաբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:
Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:
Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ",- գրել է Ղևոնդյանը՝ հրապարակելով քարտեզը: