24.11.2024
Բաքուն ասում է՝ հաջորդը Սյունիքն ու Գեղարքունիքն են
prev Նախորդ նորություն

Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային. ո՞րն էր Ստոլտենբերգի մեսիջը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Բաքվում և Երևանում այցի հիմնական մեսիջն այն է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակիցը տարաշրջանում Ադրբեջանն է և Հայաստանի առջև որևէ պատասխանատվություն չի ստանձնում: Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

"Հայաստանի ճակատագիրը հանձնվում է Բաքվին և Թուրքիային: Նույն մեսիջները տրվել են նաև Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ԱՄՆ այցի ժամանակ:

Ըստ էության, Հայաստանը խանգարում է այդ ծրագրին և 4 գյուղերի հանձնումից հետո, որոշ ժամանակ անց, սկսվելու է Սյունիքի գործողությունը: 4 գյուղերն ընդամենը գործընթացի սկիզբն է և խնդիրն այն է, արդյոք Հայաստանի բնակչությունն ու չեղած քաղաքական համակարգը կշարունի իր անգործությունը, թե՝ ոչ: Ժամանկը սուղ է:

Միակ երկիրը, որը խանգարում է այս ծրագրին, այսօր Իրանն է, սակայն Հայաստանի գործող կառավարությունը սառեցնում է այդ միակ հնարավորությունը, դրան է նպաստում նաև պաշտոնական ընդդիմության ներկայությունը խորհրդարանում, որով լեգիտիմացվում է այս կառավարությունն ու այս խորհրդարանը":