24.11.2024
Աննա Հակոբյանի օգնականը՝ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու
prev Նախորդ նորություն

Սա Երևանի միակողմանի որոշումն է. Պեսկովը՝ ԵՄ դիտորդական առաքելության մասին

Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ դա կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետությունը։


Նա նշել է, որ հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից։


«Ես կասկածում եմ, որ նման մանդատը այնտեղ ըմբռնումով կընդունվի: Սա Երևանի միակողմանի որոշումն է։ Արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։


VERELQ-ը հիշեցնում է, որ ԱԺ-ն այսօր վավերացրեց ՀՀ-ում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը, որով դիտորդներին արտոնություններ ու անխձեռնմխելիություն է տրվում: