24.11.2024
Գիժ մարտ, 40 սմ ձյուն Ճամբարակում. Սուրենյան
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագիրը

Նախօրեին Ազգային ժողովը քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:


Ըստ հիմնավորման, այն միտված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման միջոցով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը: Համաձայնագիրը տարածվում է մեր երկրում ԵՄ առաքելության ու նրա անձնակազմի վրա եւ գործում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում:

Փաստաթղթով կարգավորվում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը:


Ազգային ժողովն այսօր վավերացրեց համաձայնագիրը. կողմ է քվեարկել 57 պատգամավոր, դեմ չկա, ձեռնպահ՝  27: