20.04.2025
Հրապարակվել է բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված են ԼՂ սովորողներ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ից ուղարկված դասագրքերը Հայաստանում հաջողությամբ բաժանվել են դպրոցներին. նախարար

Վերջերս հայտնի դարձավ, որ ՌԴ-ից Հայաստան տեղափոխած և հայաստանյան ուսումնական հաստատություններին տրամադրվելիք ռուսաց լեզվի դասագրքերը ԿԳՄՍ նախարարությունն ուղարկել է փորձաքննության:


Այս կապակցությամբ ռուսական կողմը իր դժգոհությունն էր հայտնել:


Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ  նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր տեղեկացրեց, որ Ռուսաստանից ուղարկված դասագրքերը Հայաստանում հաջողությամբ հանձնել են քննությունը և բաժանվել դպրոցներին։ Այլ կերպ ասած՝ փորձաքննությունն ավարտվել է.


«Այն դասագրքերը, որոնք ուղարկված էին ՌԴ-ից, պետք է անցնեին փորձաքննություն, որպեսզի հասկանայինք, թե որքանով են համապատասխանում մեր չափորոշիչներին։ Դասագրքերի բաշխումն իրականացվել է»,- նշեց նա՝ ըստ էության հայտարարելով, որ դասագրքերը համապատասխանում են չափորոշիչներին:


 


 

ԿԽՄԿ-ն հաստատում է Բաքվում գերեվարված հայերի այցելությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար