Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է (բուք է) կցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:
Արմավիրի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ջերմուկ քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Վեդի-Լանջառ ավտոճանապարհին, Ելփինի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։