Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարողը կալանավորված է
Ոստիկանությունը տեղեկություն է տարածել համացանցում շրջանառվող տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում է, թե ինչպես է մի տղամարդ անչափահաս երեխայի նկատմամբ սեքսուալ գործողություններ կատարում։
«Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։
Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել»,- նշված է հաղորդագրության մեջ։