Առաջիկայում նաև ՀՀ-ն է հայտնվելու խոշորացույցի տակ, ԱՄՆ-ն աչք չի փակելու երևույթների վրա
ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին, այդ թվում Հայաստանում։ Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Վերջերս Բայդենին շատ են քննադատում, որ շեղվել է իր հռչակած սկզբունքից, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում դնել մարդու իրավունքները: Նախընտրական այս փուլում, երբ Բայդենի վարկանիշը անկում է ապրում, նրան մեղադրում են մի շարք երկրների հետ մեղմ լինելու մեջ՝ այդ թվում հենց մարդու իրավունքների մասով:
Վստահ եմ, առաջիկայում նաև Հայաստանն է հայտնվելու խոշորացույցի տակ և Վաշինգտոնը աչք չի փակելու երևույթների վրա, որոնց մասին չէր բարձրաձայնում՝ պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի առաջ մղմամբ: Չեմ բացառում, որ առաջիկայում, օրինակ Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն»,- գրել է Սարգսյանը:
Նշենք, որ օրերս մամուլը գրեց, որ իշխանությունները հնարավոր է ազատ արձակեն հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին: