26.11.2024
Զբոսաշրջության ոլորտում չբացահայտված մեծ ներուժ կա. Նախագահը խորհրդակցություն է անցկացրել
prev Նախորդ նորություն

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 1900 կրակոց, նաև CBД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններից

Դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան /Մարտունի-Ակնա/ և հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղություններով հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ շուրջ 90 անգամ տեղ գտած խախտումների ընթացքում ադրբեջանական զինուժը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1900 կրակոց, որից 56-ը` CBД և Իստիգլալ տիպի դիպուկահար հրացաններից: Բացի հրաձգային զինատեսակներից Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետ /3 արկ/:

Հավատարիմ մնալով ընտրած մարտավարությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին պատասխանելուց և հակազդիչ քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Առաջնագծի ամբողջ երկայնքով Արցախի զինված ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: