26.11.2024
Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
prev Նախորդ նորություն

Բանկերը տոներին կաշխատեն. Վարչապետ

Հաջորդ շաբաթ վարչապետը կհանդիպի Հայաստանի բիզնեսի տասը խոշոր ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտարարվեց կառավարության հերթական նիստում:

Կարեն Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց կազմակերպել իր հանդիպումը տասը խոշոր հարկ վճարողների, տասը խոշոր ներմուծողների, տասը խոշոր արտահանողների, 5-10 խոշոր ներդրողների եւ հինգ խոշոր բանկերի ղեկավարների հետ, որոնց հետ քննարկելու են այն խնդիրները, որոնք կանգնած են գործարարների առջեւ:

Բացի այս, վարչապետը հանձնարարեց տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով սահմանել աշխատանքային ժամերի հստակ գրաֆիկ, ներառելով դեկտեմբեր ամսի ոչ աշխատանքային եւ հունվար ամսի տոնական օրերը: Իսկ դիմելով Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանին հանձնարարվեց ապահովի բանկերի աշխատանքը շաբաթ-կիրակի և տոնական օրերին