26.11.2024
ԱԱԾ. Քաղաքապետարանի պաշտոնյան ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով
prev Նախորդ նորություն

Մասիս Մայիլյանը նշանակվել է ԼՂՀ հատուկ հանձնարարություններով դեսպան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Մասիս Մայիլյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան՝ շնորհելով նրան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։

Հիշեցնենք, Մասիս Մայիլյանը նախկինում զբաղեցրել է ԼՂՀ փոխարտգործնախարարի պաշտոնը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով հանրային խորհրդի նախագահն է: