28.11.2024
Էրդողանի սպառնալիքներն Ասադի հասցեին բլեֆ են
prev Նախորդ նորություն

Բաքու-Թբիլիսի-Կարսը շահագործման կհանձնվի 2017 թվականի սկզբին

Թուրքիան ակնկալում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առաջին ճյուղը շահագործման կհանձնվի 2017 թվականի սկզբին: Այդ մասին «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցությունների նախարար Ահմեթ Արսլանը:

Նրա խոսքով՝ երկրորդ ճյուղը շահագործման կհանձնվի հաջորդ տարվա ընթացքում:

«Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը գտնվում է իրականացման վերջին փուլում: 2017 թվականի սկզբին ակնկալվում է դիզելային լոկոմոտիվների երթևեկության համար նախատեսված առաջին ճյուղը հանձնել շահագործման»,- ասել է նախարարը:

Արսլանը նշել է, որ երկաթուղային գիծը շատ կարևոր նախագիծ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար:

«Բաքու-Թբիլիսի-Կարսը կկապի Ադրբեջանը և Թուրքիան երկաթուղային ճանապարհով: Այդ նախագիծը նաև կարևոր է, որովհետև կնպաստի տարածաշրջանի երկրների հետ Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսության և առևտրի զարգացմանը: Այդ նախագծի շնորհիվ Ադրբեջանից բեռները Թուրքիայով կմատակարարվեն Եվրոպա»,- ասել է նախարարը: